ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Սոչիում կայանալիք «Վալդայ» ակումբի նստաշրջանի հյուրերի, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հորդանանի Աբդալլահ 2-րդ թագավորի և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ: Հանդիպումների լուրը հայտնել է Կրեմլի խոսնակ քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նստաշրջանին մասնակցելու են Ադրբեջանի, Հորդանանի, Ղազախստանի ու Ֆիլիպինների ղեկավարները: Հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 3-ին: Պուտին-Ալիև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Սոչիում: Հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնահարցը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: