Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ:
Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, որի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել Ինտերպոլ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով: