Միջազգային օրակարգ:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակված 39-ամյա Ահմեդ Չելիքթենը ցուցմունք է տվել և խոստովանել, որ իրենց այդ քայլին են դրդել ամերիկյան պատժամիջոցներն ու հատկապես թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկումը: Ամերիկան վստահեցնում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն այն ժամանակ, երբ ազատ արձակվի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: