Հովհաննես Հովսեփյանը նախկինում ղեկավարել է նախագահի վերահսկողական ծառայությունը և պետեկամուտների կոմիտեն:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով, և նրա մեքենայում զենք-զինամթերք կա. խոսքը Հովհաննես Հովսեփյանի մասին է: Հունիսի 18-ին Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել: Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաներից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ունեցել են հատուկ ձայնային ազդանշաններ, առկայծող փարոսիկներ և ռադիոկապի միջոցներ։ Հովհաննես Հովսեփյանը նախկինում ղեկավարել է նախագահի վերահսկողական ծառայությունը և պետեկամուտների կոմիտեն: Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։