Անարդարության դեմ ցանկացած քաղաքացու բողոք պետք է դաս լինի իշխանության համար:
«Անարդարության դեմ ցանկացած քաղաքացու բողոք, առաջարկ, էմոցիոնալ ելույթ պետք է դաս լինի իշխանության համար»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է Էդուարդ Շարմազանովը: Երևանում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ նա ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը: