Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովը կընտրի վարչապետ:
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտով ազդարարվեց Հայաստանի անցումը խորհրդարանական հանրապետության: Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովը կընտրի վարչապետ: Թեկնածու առաջադրելու սահմանադրական իրավունքից օգտվում է իշխող Հանրապետականը, որն արդեն պաշտոնապես հաստատել է. կառավարման ղեկը վստահում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: