Դուռը կոտրելով՝ ցուցարարները մուտք են գործել ռադիոյի եթերային տաղավար:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ բողոքի ցույցի ընթացքում Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները դուրս են եկել քայլերթի և Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում որոշել են մտնել Հայաստանի Հանրային ռադիոընկերության շենք: Դուռը կոտրելով՝ նրանք մուտք են գործել եթերային տաղավարներից մեկը: Ոստիկանության աշխատակիցը խնդրել է լքել տարածքը, սակայն Փաշինյանը հրաժարվել է՝ պահանջելով ուղիղ եթեր: Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանն առաջարկել է մասնակցել ժամը 19-ին արտահերթ ուղիղ հեռարձակվելիք «Ստատուս-Քվո» քաղաքական-վերլուծական ծրագրին: Փաշինյանն այդ առաջարկը ևս մերժել է: