«Իմ քայլը» քայլարշավի մասնակիցները հանրահավաք են անցկացրել Ազատության հրապարակում:
Հայաստանի խորհրդարանում վարչապետի ընտրությանն ընդառաջ սկսված «Իմ քայլը» քայլարշավի մասնակիցները հանրահավաք են անցկացրել Երևանի Ազատության հրապարակում: Երկու շաբաթ առաջ քայլարշավը նախաձեռնել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: