Շքեղ նորակառույցի համար սեփականատերը 54 մլն դոլար է ներդրել:
Երևանի Աբովյան-Պուշկին խաչմերուկի հատվածում բացվել է «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Սեփականատերը՝ ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանը, շքեղ նորակառույցի համար 54 միլիոն դոլար է ներդրել՝ ստեղծելով 280 հազար դրամ միջին աշխատավարձով շուրջ 150 աշխատատեղ: