Փարիզն ամենայն աջակցություն կցուցաբերի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացմանը:
Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին Նախագահ Սարգսյանը խոսել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի հետ:
Ժան-Բատիստ Լըմուանը հավաստիացրել է՝ Փարիզը ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարևորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը: Կողմերը խոսել են արցախյան բանակցային գործընթացի, հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին՝ այդ համատեքստում կարևորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Հայաստան սպասվող պետական այցը: