Մարտի 1-ին տեղի ունեցած մարտերում սպանվել է 8 թուրք զինծառայող, ևս 13-ը վիրավորվել է:
Չնայած ՄԱԿ-ի զգուշացումներին՝ սիրիական Աֆրինում իրավիճակը թեժանում է: Թուրքական կողմը հայտարարել է, որ մարտի 1-ին տեղի ունեցած մարտերում սպանվել է 8 թուրք զինծառայող, ևս 13-ը վիրավորվել է: Իսկ Աֆրին մեկնող Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը արդեն ներգրավվել են ռազմական գործողություններում: