Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Աֆրինում:
ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունները տապալվել են՝ չնայած ժպիտներին ու ձեռքսեղմումներին: Մի հարցում են կողմերը համաձայնության եկել. նրանք ընդունել են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջնականապես վատացան Սիրիայի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով: Տարածաշրջանից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում: Տեղի հիվանդանոցներից մեկի տնօրենը հաստատել է, որ 6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով: