Ալ Ջազիրա հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ղարաբաղում պատերազմը լուռ է և սառը. արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածի հեղինակ Գաս Փալմերը եղել է Արցախի տարբեր բնակավայրերում, լուսանկարել Բերդաշենի, Ալիշանի, Մարտակերտի, Մարտունու բնակիչներին, զինվորներին՝ խրամատներում ու զորամասում: Հեղինակը պատմել է չդադարող հակամարտության մասին, հիշեցրել, որ այն կրկին բռնկվել էր 2016-ի ապրիլին: Փալմերը, մեջբերելով Մարտունիում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարին, նշում է, որ զորքերը «միշտ պատրաստ են պատերազմի»: