Այժմ նախագահի կողմից ներում շնորհելու համար պետք է վարչապետը միջնորդություն ներկայացնի:
Ներման բացառիկ իրավունքն այսուհետ նախագահի մենաշնորհը չի լինելու: Հարցը քննարկվել է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում: Մինչև այժմ նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովը քննել է խնդրագրերն ու ներկայացրել պետության ղեկավարին, և նա է միանձնյա որոշել՝ բավարարե՞լ, թե՞ մերժել:
Այժմ «Ներման մասին» օրինագիծով սահմանվում է, որ նախագահի կողմից ներում շնորհելու համար պետք է վարչապետը միջնորդություն ներկայացնի: Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգն էլ վարչապետն է սահմանում: