Հավաքի ձևաչափը պետության ղեկավարն անվանել է աննախադեպ:
Պառլամենտարիզմի բոլոր կանոներով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Օրենքի տանը երբեմն շիկացող մթնոլորտը, տեղի տվող հույզերը Հայաստանի նախագահը համարում է ժողովրդավարական զարգացման առումով բնական: 6-րդ գումարման խորհրդարանի 8 ամսվա աշխատանքի տեմպը չթուլացնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է այսօր՝ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ: Հավաքի ձևաչափը պետության ղեկավարն անվանել է աննախադեպ: