«Sony» ընկերությունը ստեղծել է արհեստական ինտելեկտով խելացի շներ: Արժեքը՝ 1900 ԱՄՆ դոլար։
«Sony» ընկերությունը ստեղծել է արհեստական ինտելեկտով խելացի շներ: Աիբոն կարողանում է հաչել, խաղալ, շարժել պոչն ու ականջները, թաթ է տալիս և պառկում: Շունն ունի նաև երկու տեսախցիկ, որով կարողանում է տարբերել իր տիրոջն օտար մարդկանցից և ինքնուրույն գտնել վերալիցքավորման սարքը: Խելացի շնիկները միացված են ինտերնետին, ինչը հնարավորություն է տալիս նրանց՝ արագ ձեռք բերել նոր հմտություններ՝ տեղեկություն փոխանցելով այլ տեխնիկայի հետ: Արհեստական ինտելեկտով շան գինը 1900 ԱՄՆ դոլար է: