Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ Բաքվի օդանավակայանում ազգությամբ հայ Միացյալ Նահանգների քաղաքացիներ կան:
5 հայ ուղևորով Պեկինից Թբիլիսի թռչող օդանավը մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Բաքվի օդակայանում: Հայ ուղևորներից ԱՄՆ քաղաքացի Իդա Մնացականյանը Tert.am-ին պատմել է, որ Բաքվում իջել են ինքնաթիռից և մյուս ուղևորների հետ 12 ժամ անցկացրել օդանավակայանում: Բաքվից նա զանգահարել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակին: Վերջինս տեղեկացրել է Վաշինգտոնին, որ Բաքվի օդանավակայանում ազգությամբ հայ Միացյալ Նահանգների քաղաքացիներ կան, ինչից հետո նրանց ուտելիք են տվել: Բարեբախտաբար, 12 ժամ անց Բաքվից ինքնաթիռը օդ է բարձրացել, և հայ ուղևորները անվնաս հասել են Թբիլիսի: