Երևան երկօրյա այցի նախաձեռնողներն են Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմն ու բարերար Կարո Առաքելյանը:
Տավուշի մարզի զոհված զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին հյուրընկալել են Պաշտպանության նախարարությունում: Երևան երկօրյա այցի նախաձեռնողներն են Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմն ու բարերար Կարո Առաքելյանը: Վիգեն Սարգսյանն առաջարկել է նաև այց կազմակերպել Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան: Նախարարը բարերարին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված հատուկ հուշամեդալով, շեշտել, որ իրենք միշտ ուշադրության կենտրոնում են պահում զոհվածների ընտանիքների խնդիրները: