Եվրոպացի մասնագետներն իրենց հմտություններն ու փորձը կփոխանցեն մերոնց՝ ապրիլին նախատեսվող աշխատաժողովի ընթացքում:
Նոր հնարավորություն մեր կինոգործիչների համար. Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը հանդես է գալիս իր առաջին հանրային նախաձեռնությամբ: Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնությունների՝ EAVE-ի հետ եռօրյա աշխատարան կանցկացնեն հայաստանցի պրոդյուսերների համար: Եվրոպացի մասնագետներն իրենց հմտություններն ու փորձը կփոխանցեն մերոնց՝ ապրիլին նախատեսվող աշխատաժողովի ընթացքում: Մասնակիցներից կընտրվեն 6-ը, որոնք էլ կծանոթանան պրոդյուսերական աշխատանքի բոլոր նրբություններին՝ այբից ֆե: