«Կրակ և կատաղություն՝ Սպիտակ տան միջանցքներում». լրագրող Մայքլ Ուոլֆի սկանդալային գրքի վաճառքը փորձել են արգելել Թրամփի փաստաբանները:
«Կրակ և կատաղություն՝ Սպիտակ տան միջանցքներում». նախագահ Թրամփի մասին պատմող լրագրող Մայքլ Ուոլֆի սկանդալային գիրքը դարձել է բեսթսելեր: Գրքի հիմքում 200 հարցազրույցներ են նախագահի ու նրա շրջապատի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփի փաստաբանները փորձել են արգելել գրքի վաճառքը: Նրանք ծանուցագիր են ուղարկել հեղինակին՝ պահանջելով դադարեցնել դրա վաճառքը: