Կիլիլիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Երուսաղեմի հարցին, ընդգծել ՝ զենքի ուժով կատարված բռնագրավումն օրինականացնելը դեմ է միջազգային օրենքին:
Աստվածահայտնության տոնը նշվել է նաև Լիբանանում՝ Անթիլիասի Մայրավանքում: Քրիստոսի աշխարհ բերած արժեքներից ու սկզբունքներից ներկա աշխարհը հեռու է, տիրապետողը, դժբախտաբար, շահն է՝ Սուրբ պատարագի քարոզին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:
Արամ Ա-ն հիշեցրել է հավատացյալներին՝ արդարությունն ու հարգանքն են խաղաղության հիմքը: Կիլիլիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Երուսաղեմի հարցին, ընդգծել ՝ զենքի ուժով կատարված բռնագրավումն օրինականացնելը դեմ է միջազգային օրենքին, և կոչ է ուղղել աշխարհի քաղաքական ու կրոնական պատասխանատուներին՝ անարդարությանը զոհ գնացող ժողովուրդների հանդեպ արդար լինել և հարգել նրանց իրավունքները: