Դատական պրոցեսներում անտեղի գումար չծախսելու համար օրենքից անտեղյակներին առաջարկվում է պատասխանել առցանց հարցերին և տեսնել դատարանի հնարավոր որոշումը:
Եթե իրական հայց ներկայացնեք՝ ինչպիսի՞ն կլինի հավանական վճիռը: Առցանց դատարանը կտա ձեր հարցի պատասխանը:
Կայքը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հայ մասնագետներն են ստեղծել: Կան ռեալ աշխատատեղեր, և մարդիկ կարող են գումար վաստակել: Մնում է հավատալ, որ լավ ապագա է ստեղծվում: