«Աշխարհի դասարան»-ը կյանքում բաց թողնված դասերը վերականգնելու առցանց հարթակ է:
«Քան» միջազգային ակադեմիայում կարող են սովորել բոլորը՝ անկախ տարիքից և ամենակարևորը՝ անվճար: Առցանց հարթակում կան միլիոնավոր հետաքրքիր ուսուցողական նյութեր: Այդ ամենը մեզ հասանելի դարձնելու համար հայերը գործի են անցել. «Այբ»-ի նախկին սաները ահռելի քանակությամբ էջեր են թարգմանում, և ո՛չ միայն մաթեմատիկայից: