2018-ին Հայաստանը կհյուրընկալի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին:
2018-ին Հայաստանը կհյուրընկալի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին՝ մոտ 100 պատվիրակություն ու մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ: Առաջիկայում այս մասին կզրուցեն Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները. հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայում օտարերկրյա դեսպանների հավաքին: