ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով նիստ է հրավիրել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում Իրանի հակակառավարական ցույցերի թեման էր: Նախաձեռնությունը Միացյալ Նահանգներինն էր, ինչի առիթով Վաշինգթոնն արժանացել է խիստ քննադատության: Մոսկվայի և Թեհրանի բանագնացները կարծում են, որ հարցը Անվտանգության խորհուրդ տեղափոխելը միջամտություն է Իրանի ներքին գործերին:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում այս նիստն անվանել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական հերթական անհաջողությունը: