Հայաստանում նոր՝ քաղաքական տարվա սկիզբը կմեկնարկի նախագահի, ապա վարչապետի ընտրությամբ:
Ընտրությունն առաջին անգամ վստահվում է խորհրդարանին: Նախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան մինչև փետրվարի վերջ: Ընտրությունը նշանակված է մարտին: Ապրիլի երկրորդ շաբաթվա ընթացքում խմբակցությունները կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին: Ապա կսկսվի քվեարկությունը: