Նախատեսվում է որակական նոր՝ բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, պատրաստությունը և մարտունակությունը:
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում պաշտպանության նախարարի մասնակցությամբ կայացել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումը: Ծրագիր մշակելու հանձնարարականը պետության ղեկավարը տվել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Նախատեսվում է որակական նոր՝ բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, պատրաստությունը և մարտունակությունը: Դիլիջանյան հավաքին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Արցախի պաշտպանության բանակի հրամկազմից: Առաջիկայում ծրագիրը կքննարկեն նաև փորձագետներ: Լրամշակումից հետո այն կներկայացվի ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: