Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարը հայտարարել է ապստամբների պարտության ու խռովության ավարտի մասին:
Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին ասել է, որ ամբողջ Իրանում ցուցարարների քանակը չէր գերազանցում 15 հազարը: Այսօր ևս Իրանում պրոիշխանական երթեր են եղել: Լրատվամիջոցները հայտնում են, որ դեկտեմբերի 28-ից Իրանի խոշոր քաղաքներում սկսված սոցիալական բողոքի մասսայական ակցիաներին մասնակցողների թիվը նվազում է: