Չդողացող ձեռքով բժիշկը՝ Պերճ Գասապյանը, Դեր Զորից գնդակոծվող Հալեպ է մեկնել՝ օգնելու մարդկանց:
Մինչ Սիրիայի բանակն ու քաղաքական գործիչները երկրի համար փնտրում են վերջնական խաղաղության դեղատոմս, պատերազմ տեսած մարդկանց սիրտը տեղն է գցում հայ բժիշկ Պերճ Գասապյանը: Պայթյուններից դողացող պատերի տակ նա բուժում է ոչ միայն սիրիացիներին, այլև Լիբանանից պատերազմական Սիրիա եկող հիվանդներին: