Լարսը փակ է: Ռուսական կողմում կուտակված է 84 մեքենա:
Վաղվանից առնվազն հինգ օր մեր երկրի տարածքում տեղումները կդադարեն, բայց ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Այսօր հանրապետության որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ սառած են: Մեքենայով դժվար է անցնել Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառն ու Արթիկ-Ալագյազը: Լարսը փակ է: Ռուսական կողմում կուտակված է 84 մեքենա: Անցակետի տարածքում կա ջեռուցման 2 կետ, կազմակերպվում է մոր և մանկան սենյակի աշխատանքը: