Տարբեր տվյալներով՝ բախումներից զոհերի թիվը հանսում է 20-ի: Ուժայինները վերահսկում են դրությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ երկրում թեժացող բողոքի ցույցերը երկրի թշնամիների ձեռքի գործն են: Իրանի պաշտոնական աղբյուրների վերջին տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ մահացել է 10 մարդ: «Ասոշիեյթիդ պրես»-ը, հղում անելով Իրանի պետական հեռուստաալիքին, հայտնում է, որ միայն այս գիշեր զոհվել է 9 մարդ և նշել, որ այդպիսով 6 օրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 20-ի: Արևմտյան մեդիան գրում է 400-ից ավելի ձերբակալվածների մասին:
Իշխանությունները վստահեցնում են, որ ուժայինները վերահսկում են դրությունը: