Նոր տարում Կիմ Չեն Ընը բարիացել է. Փհենյանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Սեուլի հետ:
Տարեսկզբին Կորեական թերակղզում լարվածության թուլացման նախադրյալ կա: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կոչ է արել բարելավել հարաբերությունները Սեուլի հետ: Նա նաև նշել է, որ հնարավոր է՝ Ձմեռային Օլիմպիական խաղերին Փհենյանը պատվիրակություն ուղարկի Հարավային Կորեա: Հարավային Կորեան ողջունել է Կիմ Չեն Ընի հայտարարությունը: Սեուլն առաջարկել է հարցը բարձր մակարդակով քննարկել հունվարի 9-ին: