Նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանը բոլոր լրագրողներին հրավիրել է՝ անդամագրվելու Ժուռնալիստների միությանը:
Ժուռնալիստների միությունը նոր նախագահ ունի: Այսօր համագումարը այդ պաշտոնում ընտրել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Կողմ քվեարկել է 57, դեմ՝ մեկ հոգի: 40 տարի միությունը ղեկավարում էր Աստղիկ Գևորգյանը: Նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանը բոլոր լրագրողներին հրավիրել է՝ անդամագրվելու Ժուռնալիստների միությանը: Նաեւ ասել է, որ միությունը մտադիր է լրագրողների աշխատանքը բարելավող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, կանգնել քաղաքական ու տնտեսական ճնշումների ենթարկվող լրագրողների կողքին, դատավարությունների դեպքում՝ աջակցել իրավաբանական խորհրդատվությամբ: