Կառավարությունն այսօր գումարել է 2017-ի վերջին նիստը:
Կառավարությունն այսօր գումարել է 2017-ի վերջին նիստը: Գործադիր կաբինետի հետ տարեվերջյան քննարկումը վարչապետը սկսել է կատակ-առաջադրանքով՝ «Հանձնարարում եմ Նոր Տարին լավ դիմավորեք, տոնական արձակուրդին լավ հանգստանաք, քանի որ այն Ամանորի վերջին երկար արձակուրդն է: Մյուս տարվանից բոլորը հունվարից 3-ից պետք է գործի լինեն»: Ապա և հիշեցրել է՝ հունվարի առաջին 15 օրերին նախարարները պետք է ամփոփեն կատարած աշխատանքը, ամսվա երկրորդ կեսին՝ կոնկրետացնեն 2018-ի ծրագրերը: