Ապրիլյան պատերազմում զոհված դիպուկահար Գրիգոր Հարությունյանի անունով Երևանում բարեգործական ճաշարան է բացվել:
Ապրիլյան պատերազմում զոհված դիպուկահար Գրիգոր Հարությունյանի անունով Երևանում բարեգործական ճաշարան է բացվել: Բանակ զորակոչվելիս Գրիգորը խնդրել է իր սնունդն ուղարկել այլ անապահով ընտանիքների: Մայրն այդպես էլ արել է՝ օգնելով 15 ընտանիքի: Որդու զոհվելուց հետո որոշել է ճաշարան բացել: Հունվարից ճաշարանը անապահով, զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին անվճար սնունդ կտա: