Նախագահների առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ:
Մեկնարկել է նախագահ Սարգսյանի պաշտոնական երկօրյա այցը Վրաստան: Դիվանագիտական արարողակարգի բծախնդրությամբ՝ Վրաստանի նախագահը Հայաստանի պաշտոնակցին դիմավորել է Հավլաբար թաղամասի իր նստավայրում:
Նախագահների առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ: Նախագահներն արձանագրել են առևտրաշրջանառության աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք ոլորտներում զարգացող համագործակցությունը: