Երևանի դռները բաց են տուրիզմի համար, իսկ չինացի զբոսաշրջիկները կարող են մեր երկիր ժամանել վիզայի պարզեցված պայմաններով:
Չինաստանի Նանկին քաղաքում՝ Մետաքսի ճանապարհի առաջին միջազգային մշակութային համաժողովին ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ցուցադրող տեսահոլովակը՝ չինարեն թարգմանությամբ: Ֆորումի մասնակիցներին այդ պետությունում մեր երկրի առևտրային կցորդն ասել է, որ Երևանի դռները բաց են տուրիզմի համար, իսկ չինացի զբոսաշրջիկները կարող են մեր երկիր ժամանել վիզայի պարզեցված պայմաններով: