Ռուսաստանում նախագահի պաշտոնի համար պայքարելու պատրաստ 20 թեկնածուներից առայժմ միայն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մասնակցությունն է հարցականի տակ՝ նրա դեմ հարուցված քրեական գործերի պատճառով:
Ռուսաստանում նախագահի պաշտոնի համար պայքարելու պատրաստ 20 թեկնածուներից առայժմ միայն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մասնակցությունն է հարցականի տակ՝ նրա դեմ հարուցված քրեական գործերի պատճառով: Ինքը Նավալնին դրա համար հիմքեր չի տեսնում: Ընդդիմությունից թեկնածությունն է ներկայացրել Քսենյա Սոբչակը: Հիշեցնենք, որ ընտրությունները կայանալու են մարտի 18-ին են: Նախագահ Պուտինն ինքնաառաջադրվել է: Արդեն ավանդաբար, նախագահի պաշտոնի համար կպայքարեն նաև Ժիրինովսկին ու Զյուգանովը: Ժիրինովսկին՝ 6, Զյուգանովը 5 անգամ է մասնակցել նախագահի ընտրությանը: