ՀՀ Վարչապետն այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է պաշտպանության նախարարություն՝ ծանոթանալու Հայաստանում՝ վերջին երկու տարում ստեղծված ռազմական տեխնիկայի և սպառազինության նմուշներին: Այնուհետև պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ: