Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 11-ին՝ 19:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 21 տարեկան Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: