Քրեակատարողական հիմնարկներում առաջին մեծ քայլերն են անում բուժսպասարկման որակը լավացնելու համար:
Քրեակատարողական հիմնարկներում առաջին մեծ քայլերն են անում բուժսպասարկման որակը լավացնելու համար: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախած կալանավորի գործը Քննչական կոմիտեն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն: Մոտ մեկ ամիս առաջ 30-ամյա կալանավորը, օգտվելով հսկիչների անուշադրությունից, հիվանդասենյակի զուգարանով դուրս էր եկել պատշգամբ ու փախել: Մի քանի ժամ անց նրան հայտնաբերեցին: Այսպիսի պատմությունները կարող են կրկնվել, քանի դեռ դատապարտյալների հիվանդանոցում և բանտերի բուժմասերում բուժման և հետազոտության համար պայմաններ չկան: