Դանակով զինված տղամարդը երկուշաբթի մի քանի ժամ պատանդ է պահել երկուսուկես տարեկան երեխայի՝ պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ, որն այդ մանկապարտեզի աշխատակից է:
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցներին և փոքրիկ տղային պատանդ վերցրած տղամարդուն վեցից տասը տարվա բանտարկություն է սպառնում: Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Դանակով զինված տղամարդը երկուշաբթի մի քանի ժամ պատանդ է պահել երկուսուկես տարեկան երեխայի՝ պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ, որն այդ մանկապարտեզի աշխատակից է: