Այս տվյալները հաշվի առնելով՝ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստում Երևանի քաղաքապետին ու ՏԻՄ ղեկավարներին առաջարկել է տեսախցիկներ տեղադրել բազմաբնակարան շենքերում:
Հայաստանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը 33 տոկոս է: Վնասի վերականգնման չափը՝ ցածր: Այս տվյալները հաշվի առնելով՝ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստում Երևանի քաղաքապետին ու ՏԻՄ ղեկավարներին առաջարկել է տեսախցիկներ տեղադրել բազմաբնակարան շենքերում: Հնարավորության դեպքում՝ մուտքի դռներին դնել կոդով բացվող կողպեք: Անցած տարի, սեփականության դեմ ուղղված՝ 7741 հանցագործություններից 1252-ը եղել են բնակարանային թալանի դեպքեր: