«Մարտական եղբայրություն 2017» զորախաղերին Բաղրամյան զորավարժարանում հետախուզական ուժերի ցուցադրական վարժանք կանցկացվի:
«Մարտական եղբայրություն 2017» զորախաղերին Բաղրամյան զորավարժարանում հետախուզական ուժերի ցուցադրական վարժանք կանցկացվի: Պատերազմի իմիտացիայով վարժանքներ կլինեն եւս երկու զորավարժարանում, կմասնակցեն օպերատիվ արձագանքման ուժերը: Հյուրեր կլինեն այլ երկրներից, կարմիր խաչից, հավանական է նաև ՆԱՏՕ-ից: Օգնության հասնելու վարժանքի ժամանակ կմիանան նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերը: Անդամ երկրները կկատարե՞ն իրենց պարտավորությունը իրական պատերազմի դեպքում հարցին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը դրական պատասխան է տվել:
«Այսօր ես չեմ էլ ցանկանում մտածել, որ որևէ երկիր, որի պարտականություների մեջ է օգնություն ցուցաբերելը, չի անի դա: Մեծ թե փոքր ծավալի, բայց օգնություն միանշանակ կլինի»- ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: