Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատուն ասել է, որ Դեյվիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնը և Թուլսի Գեբըրդը Ադրբեջանում հայտարարվել են անցանկալի անձ:
Արցախ այցելած ամերիկացի երեք կոնգրեսականները հայտնվել են Բաքվի սև ցուցակում: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատուն ասել է, որ Դեյվիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնը և Թուլսի Գեբըրդը Ադրբեջանում հայտարարվել են անցանկալի անձ: Կոնգրեսականները մեր երկիր ուղևորության ընթացքում հանդիպել են Արցախի նախագահի, Ազգային ժողովի ղեկավարի հետ: ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հարցով հանձնաժողովը ավելի վաղ հաստատել էր՝ Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախագիծը, ըստ որի 2018-ին Արցախին մեկ ու կես միլիոն դոլար կտրվի ականազերծման համար: