Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ընդունել է ճապոնական “JICS” խորհրդատվական ընկերության փորձագետ Տոշիյուկի Նակազավային:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ընդունել է ճապոնական “JICS” խորհրդատվական ընկերության փորձագետ Տոշիյուկի Նակազավային: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հանրային հեռուստաընկերության արխիվի տեխնիկական արդիականացման նախագծի վերաբերյալ և կնքվել է գործակցության պայմանագիր:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարության Հայաստանին տրամադրելիք դրամաշնորհի շրջանակում՝ Հանրային հեռուստաընկերությունը կհագենա անհրաժեշտ սարքավորումներով՝ հեռուստատեսության արխիվի թվայնացման նպատակով: Իրականացվելիք գործընթացի արդյունքում լուծում կստանա արխիվային նյութերի երկարաժամկետ պահպանության և օգտագործման հարցը՝ ինչի արդյունքում հանրությունը կկարողանա օգտվել Հանրային հեռուստաընկերության և հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի արխիվային հարստությունից: