Երկու օր առաջ 27-հարկանի բնակելի շենքի հրդեհի հետևանքով դեռ 41 մարդ մնում է անհետ կորած:
Զայրացած լոնդոնցիները քաղաքապետ Սադիք Խանից պահանջում են պատասխանատվության ենթարկել բարձրահարկի հրդեհի մեղավորներին: Երկու օր առաջ 27-հարկանի բնակելի շենքի հրդեհի հետևանքով դեռ 41 մարդ մնում է անհետ կորած: Հաստատված է 17 մարդկանց մահը, ևս 17-ը ծանր վիճակում հիվանդանոցում է: Արտակարգ ծառայությունների աշխատանքը հրդեհի վայրում կարող է շարունակվել մոտ մեկ շաբաթ: Պատահարի ստույգ պատճառի մասին առայժմ նոր վարկածներ չկան: