Խումբը մոտ 5 ժամվա ընթացքում հասել է Սաբալանի խառնարանային լիճ և քայլել դեպի Սաբալանի գագաթ։
Հունիսի 9-ին Mountain Guide Armenia-ի խումբը, որի կազմում են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ լեռնագնացներ Արտաշես Արամազդ Մկրտչյանը՝ խմբի ղեկավար-ուղեկցորդ, Շուշան Ռուբենյանը, Նարինե Ճաղարյանը, ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հավակնորդ Կարինե Հակոբյանը, Աղաս Մարտիրոսյանը, Քարմեն Ղուրչեանը, Վարդան Մուխսյանը, Կարո Հարությունյանը, մեկնել են Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Սաբալան լեռան գագաթը հաղթահարելու։
Սաբալան իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, հանգած հրաբուխ։ Բարձրությունը 4811 մետր է՝ կազմված անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։
Խումբը հունիսի 10-ին տեղակայվել է Սաբալան լեռան 3600 մետրի վրա գտնվող լեռնագնացների կացարանում։ Գիշերակացից հետո, վաղ առավոտյան խումբը շարժվել է դեպի գագաթ, որն անցնում էր դժվարամատչելի մեծ քարերի կույտերի վրայով, ժայռերի կողքով, որտեղ նաև պետք էր մագլցել ու հաղթահարել սառած ձյան հատվածները։
Խումբը մոտ 5 ժամվա ընթացքում հասել է Սաբալանի խառնարանային լիճ և քայլել դեպի Սաբալանի գագաթ։ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի օգնական Կարինե Հակոբյանը ծածանել է Հանրայինի՝ դրոշը, որը ծածանվել էր նաև Արարատի սուրբ գագաթին: