Այն կգործի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Երևանի կենտրոնից առաջին ավտոբուսն է ուղևորվել «Զվարթնոց» օդանավակայան: Առաջին ուղևորները Հայաստանից մեկնողները չեն եղել, այլ տրանսպարտային գերատեսչության աշխատակիցներն ու լրագրողները: Փոխարենը ավտոբուսը օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթով ժամանած առաջին հյուրերին է բերել Հանրապետության հրապարակ: