էստոնիան Եվրամիության նախագահությունը կստանձնի հուլիսի մեկից: Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային համաձայնագիրը:
էստոնիան Եվրամիության նախագահությունը կստանձնի հուլիսի մեկից: Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային համաձայնագիրը,- էստոնիայի պաշտոնակից Սվեն Միկսերի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է էդվարդ Նալբանդյանը: Սվեն Միկսերը կարծում է, որ վաղ թե ուշ հասնելու ենք նաև Եվրամիության հետ վիզայի ազատականացմանը: Արտգործնախարարները համակարծիք են՝ հայ-էստոնական հարաբերություններում կա հսկայական չօգտագործված ներուժ: